Դ`Օնդտի մեթոդով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը:

Այդ մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, խորհրդարանի նիստում հայտարարել է  «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ելույթ ունենալով խորհրդարանի առաջ`  թեկնածուն նշել է, որ  հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իր ընտրվելու դեպքում պարտավորվում է խորացնել հանձնաժողովի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ աշխատանքային հարաբերությունները, ինչպես նաեւ աշխատել թափանցիկ եւ արձագանքել բարձրացված բոլոր հացերին:

Նշենք, որ այդ պաշտոնում նա կփոխարինի Սամվել Բալասանյանին:

Իր հերթին Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հետեւողական կլինի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերում, եւ խորհրդարանին կոչ է արել  քվեարկել իրենց թեկնածուի օգտին: