Դամասկոսում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում հայեր չեն տուժել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Սիրիայի հայկական համայնքից: 

Դեռեւս հստակ հայտնի չէ` պատճառվել է արդյոք հայ համայնքի ներկայացուցիչներին նյութական վնաս: Նշենք, որ  դեպքի վայրը գտնվում է հայկական թաղամասերից բավական հեռու`1 կմ այն կողմ:

Ինչպես  ավելի վաղ հաղորդվել էր, Դամասկոսի պատմական Բաբ Թումա հրապարակում  հեռակառավարմամբ պայթեցվել էր մեքենա: Հերթական ահաբեկչության հետեւանքով զոհվել էին 13 եւ վիրավորվել սիրիական մայրաքաղաքի 29 խաղաղ բնակիչ, նրանց թվում կան կանայք եւ երեխաներ: