Ուկրաինան առաջարկել է Ադրբեջանին համագործակցել ուղղաթիռների արտադրության ծրագրում: Այդօրինակ ծրագրերից մեկը Մի-24ՊՈւ1 ռազմական նոր ուղղաթիռի արտադրության նախագիծն է՝ Մի-24 ուղղաթիռի բազայի հիման վրա: Մեկ այլ ծրագիր իր մեջ ներառում է բազմաֆուկցիոնալ Մի-8ՄԲՍ ուղղաթիռների արտադրությունն է:

Երկու ծրագրերի հետ կապված Ուկրաինայի համապատասխան կառույցները տեղեկատվություն են տրաբադրել ադրբեջանական կողմին, անցկացվել են նախնական բանակցություններ: Ներկայումս Ուկրաինան սպասում է Ադրբեջանի պատասխանին, հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով իր զինվորական աղբյուրները:

Մի-24ՊՈւ1 ռազմական ուղղաթիռի փորձարկումներն սկսվել են այս տարվա ամռանը: Մի-24ՊՈւ1 ուղղաթիռը, որը Մի-24 ուղղաթիռի ուժեղ մոդիֆիկացված տարբերակն է, նախատեսված է բարձլեռնային տարածքներում մարտերի համար: Ուղղաթիռի փորձարկումներն ավարտվել են օրեր առաջ: Դրանք նախատեսված են հիմնականում անձնակազմի տեղափոխման եւ վիրավորների տարհանման համար: