Գնչուներն եւ կովկասցիները Մինսկի շուկայում կռվել են բջջային հեռախոսի համար: Միջադեպը տեղի է ունեցել  Մինսկի «Ժդանովիչ» շուկայում: Ինչպես հաղորդում է «ԲելաՊանը», բջջային հեռախոսի գնի շուրջ անհամաձայնությունը կռվի պատճառ է դարձել, որի ժամանակ վնասվածքային զենք է կիրառվել:

Ականտեսների վկայությամբ, Ռուսաստանի քաղաքացիներ գնչուները եւ կովկասյան հանրապետությունների քաղաքացիները զանգվածային ծեծկռտուք են սարքել` համաձայնության չգալով հեռախոսի վաճառքի շուրջ: Հարաբերությունների պարզաբանումը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի այն բանից հետո, երբ կողմերը կանչել են իրենց բարեկամներին եւ ծանոթներին: Պարզաբանումների մասնակիցներից մեկը վնասվածքային զենքից կրակել է ամբոխի ուղղությամբ: