Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը հայտարարում է, որ Հեռուստամարաթոն 2012 դրամահավաքի շրջանակներում Հայաստանի եւ Արցախի նվիրատուների կողմից նվիրաբերված գումարի 10%-ը կուղղվի մեր սիրիահայ եղբայրների հրատապ կարիքներին:
Նույնպիսի հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, որը նույն նպատակին կուղղի նոյեմբերի 15-18 անցկացվող ավանդական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարի 10%-ը:
Ինչ վերաբերում է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի բարերաների կողմից նվիրաբերված գումարներին, ապա միայն հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 22-ին հայտարարված գումարների 10%-ը կօգտագործվի Հայաստանում հանգրվանած սիրահայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով:





























