Հայաստանի Տաուշի մարզի խոզաբույծները զգուշավոր են դարձել աֆրիկյան ժանտախտի վտանգի հանդեպ:  Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Տաուշի (Հայաստանի խոզաբուծական գլխավոր շրջան) գյուղատնտեսության աջակցման  շրջանային  կենտրոնի տնօրեն Վահան Կարապետյանը, գյուղացիները այլեւս խոզերին բաց չեն թողնում անտառային տարածք արածելու. «կենդանիներին փորձում են տնտեսության սահմաններում պահել հսկողության տակ »,-բացատրել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Կովկասում 2007 թ-ին գրանցվել էր  աֆրկյան  ժանտախտի վարակ: 2007-2008 թթ-ին խոզերի սպանդը կազմել էր 22 հազար գլուխ: Հայաստանի գյուղատնտեսական անասնաբուծական ցուցակագրման տվյալներով, որը հրապարակվել է 2012 թ-ի մարտին  Ազգային վիճակագրական ծառայությունը, Տավուշում հաշվարկվում է 14 հազար 300 գլուխ  խոզ: «Այնուհանդերձ ֆերմերները ռիսկ չեն անում  նախկին ծավալներով գլխաքանակ բուծել»,-ավելացրել է Կարապետյանը: