Առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածությունը առաջադրելու հարց գործարար Խաչատուր Սուքիասյանի օրակարգում չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  նրա մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը: «Եթե նման որոշում կայացվի, անպայման կտեղեկացնեմ»,- ասաց նա:

Նշենք, որ  լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ  գործարար, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարող է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Անձամբ Խաչատուր Սուքիասյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր իր առաջադրման մասին տեղեկությունները:«Եկեք անձերի հարցը չբերենք առաջ: Կարեւորը համակարգային հարցերն են: Պարզ է, որ ինչ-որ անձեր գալու են, իրենց գաղափարներով,  արժեքներով: Սակայն եկեք չկենտրոնանանք դրա վրա»,- ասել էր նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի