չի համաձայնում Հայաստանից մսային արտադրանք ներկրել: Հայկական «Բեկոն» ընկերության մենեջեր Հարություն Կրպեյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը չի պատասխանել իրենց ընկերության մի քանի նամակներին, որով առաջարկվում է իրենց արտադրանքի մոինիտորինգ անցկացնել:
«1995 թվականից ռուսական սանիտարական մարմինները հայտարարում են Հայաստանում ընտանի կենդանիների շրջանում դաբաղի առկայության մասին: Պրակտիկայում այդ հիվանդությունը մեզանում վաղուց չկա, սակայն ռուսական կողմը հրաժարվում է ընդունել այդ տվյալները: Մենք նրանց առաջարկել ենք այցելել Հայաստան ու ստուգել մեր արտադրանքը, կարող ենք վճարել բոլոր ծախսերը: Եթե նրանք որոշեն, որ այդ վճարը կարող է խանգարել օբյեկտիվությանը, կարող են գալ իրենց հաշվին: Մենք համաձայն էինք ցանկացած տարբերակի, բայց «Ռոսսելխոզնադզորն» արդեն մի քանի տարի չի պատասխանում մեզ»,-ասաց Կրպեյանը, հավելելով, որ այս հարցն իր ուշադրության կենտրոնում է պահում նաեւ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը:
Այսպիսով, ըստ Կրպեյանի, հայկական մսամթերքը չեն ընդունում Եվրոպայում, նախորդ տարի իրենց ընկերությունը բաստուրմա է արտահանել Ֆրանսիա, սակայն հենց առաջին մաքսային էշելոնում՝ Բուլղարիայում, այն հետ են ուղարկել: «Մեր մսի մաքրությանը կասկածում է նաեւ Եվրոպան: Ցանկանում ենք այս խնդիրը լուծել գործընկեր-արտադրողների հետ՝ Կառավարության օգնությամբ»,-ամփոփեց Կրպեյանը:
Նշենք, որ հայկական մսամթերքի արտահանման հիմնական շուկան մնում է Վրաստանը: Հայաստանի մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2012 թվականի առաջին կիսամյակում Վրաստան է արտահանվել 88 տոննա մսամթերք, իսկ Ռուսաստան է արտահանվել ընդամենը 1,6 տոննա:



























