Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-25-ին հանրապետության առանձին շրջաններում, հոկտեմբերի 26-ին շրջանների մեծ մասում հատկապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան շրջաններում 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը եւ հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:
Երեւանում հոկտեմբերի 23-25-ին, հոկտեմբերի 27-ին կդիտվի փոփոխական ամպամածություն էական տեղումներ չեն սպասվում: Հոկտեմբերի 26-ին սպասվում է անձրեւ, հնարավոր է ամպրոպ:




























