Ռուսական «Տրանսաերո» ընկերության Մոսկվա Շարմ-էշ-Շեյխ չվերթ իրականացնող  ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել  Սիմֆերոպոլում Ռուսաստանի քաղաքացու  պատճառով, ում ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ  վատացել է եւ կոմայի մեջ է ընկել:

Ուկրաինայի ԱԻՆ-ի ղրիմյան վարչության մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ Boeing 747  ինքնաթիռը  վայրէջք է կատարել Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 12:06-ին: 14:19-ին ինքնաթիռը թռել է Սիմֆերոպոլից եւ շարունակել է ճանապարհը:

Կոմայի մեջ ընկած ուղեւորը Կալինինգրադի` 1946 թ-ին ծնված բնակիչ է: Նա տեղափոխվել է Ղրիմի հանրապետական հիվանադանոց: