Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր` հոկտեմբերի ընդունել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 23-ին անցկացվելիք դիտարկման կապակցությամբ ԼՂՀ ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարեւոր հարցերի:





























