Թուրքական բանտերում շուրջ 400 քուրդ բանտարկյալներ հացադուլ են հայտարարել: Թուրք իրավապաշտպանների տվյալներչով, բանտարկյալները, որոնց մեծ մասը դատապարտվել է քուրդ ապստամբների հետ կապեր ունենալու համար, հրաժարվում են սննդից, չեն խմում թեյ, քաղցր ջուր եւ ընդունում են վիտամիններ:

Հացադուլ հայտարարած բանտարկյալները պահանջում են, մասնավորապես, քրդերին ավելի մեծ իրավունքներ տալ եւ բարելավել ցմահ բանտարկության դատապարտված իրենց առաջնորդ Աբդուլահ Օջալանի բանտային պայմանները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Աբդուլահ Օջալանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդն է, որը 1984 թվականից զինված պայքար է մղում Թուրքիայի դեմ՝ հանուն Քուրդիստանի անկախության: 1999 թվականին Օջալանը ձերբակալվել է, թուրքական դատարանը նրան դատապարտել է մահապատժի, սակայն հետագայում միջազգային հանրության ճնշման տակ պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2009-ին Թուրքիայի կառավարությունը որոշել է բարելավել Օջալանի բանտային պայմանները եւ վերացնել բանտարկությունը մենակ անցկացնելու բնույթը: 2011 թվականի հուլիսի 27-ից PKK-ի առաջնորդը զրկված  իր պաշտպանների հետ հանդիպելու հնարավորությունից: