Ատոմակայանը գտնվում է մասնագետների հսկողության տակ, այն անվտանգ է, ինչն, իր հերթին, բացատրում է նրա շահագործման ժամկետի երկարաձգումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Ռուսաստանը դրական են վերաբերում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանը: Կարծում եմ, որ առաջիկա 10 տարվա ընթացքում, թեեւ անհրաժեշտ են մեծ միջոցներ, նոր ատոմակայանը կկառուցվի: Միջազգային հանրությունը հրաշալի հասկանում է, որ ատոմակայանը Հայաստանի կենսունակության երաշխիքն է»,-ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգվել է 10 տարով: Դա նախատեսված է էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագրով, որը ստորագրել են ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նշվել է, որ եթե Հայաստանը պատրաստվում է երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը 2016 թվականից եւս 10 տարով, ապա ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտ տեխնիկական աջակցություն ցուցաբերել:




























