ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի Seminole Grand բնակելի համալիրի շենքերից մեկում 100 մարդու մասնակցությամբ կազմակերպված երեկոյի ժամանակ հատակը փլվել է: Հարեւաններն աղմուկ եւ գոռգոռոց են լսել, դուրս եկել փողոց եւ օգնություն կանչել:

Հատակը փլվելու արդյունքում առաջին հարկում գտնվող մարդիկ աննշան, կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ են ստացել: 7 մարդու ստիպված են եղել տարհանել հատուկ տեխնիկայի միջոցով, քանի որ նրանք չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ շենքից:

Ավելի քան 55 մարդ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է LifeNews-ը:

1995 թվականին կառուցված բնակելի շենքի փլուզման վնասը գնահատվում է 250 հազար դոլար: Փրկարար ծառայությունները չեն կարողանում բացատրել փլուզման պատճառը: