Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որի հետ համագործակցությունը կհանգեցնի Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ երկրի համար կարեւորագույն հարցերի լուծման համար, լինի նախագահի հրաժարականը կամ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը: Ես երջանիկ կլինեմ, եթե ՀՀԿ-ի կեսը, թեկուզ ոչ հրապարակային, միանա գործընթացին, որը կհանգեցնի Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այս հարցում որպես դաշնակից մենք դիտարկում ենք ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այլեւ բոլոր ուժերին, որոնք ձգտում են ներկա կառավարության եւ նախագահի հրաժարականին»,-նշեց Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով, պետք չի իրեն չափից դուրս ռոմանտիկ համարել, սակայն, հանրապետականների մեծ մասը կիսում է իր կարծիքն այս հարցում:

Հարցին, թե ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանի տեսակետը, ըստ որի, եթե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միավորվեն, դա կհանգեցնի Սերժ Սարգսյանի հրաժարականին, նրա անձնական կարծիքն է, ՀՀՇ վարչության նախագահը պատասխանեց. «Միանշանակ դա ՀԱԿ-ի դիրքորոշումն է, մենք բոլորս այդպես ենք մտածում»: