Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում թե Եվրամիությունը, թե ԱՄՆ-ն բավականին կառուցողական մոտեցում են դրսեւորել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Հրաշալի գիտակցելով, որ նոր ատոմակայանը չի կարող կառուցվել կարճ ժամկետներում, ԱՄՆ-ն հայտարարեց տեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստկամության մասին: ԵՄ բոլոր զեկույցներում նշվում է ԱԷԿ-ի կառուցման անհրաժեշտությունը, սակայն դրա հետ միաժամանակ կառուցողական մոտեցում է ցուցաբերվել»,-ասաց Զոհրաբյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգվել է տասը տարով:





























