Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենի նկատմամբ մահափորձ է կատարվել: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Տուրկու քաղաքում: Վարչապետը մասնակցել է տեղի խորհրդարանի նախընտրական քարոզարշավի միջոցառմանը, որի ժամանակ էլ նրա վրա փորձել է  հարձակվել դանակով զինված անձը:

Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, անվտանգության աշխատակիցներին հաջողվել է նրան կանգնեցնել` մինչեւ վարչապետին մոտենալը: Կոտայնեն չի տուժել եւ որոշ ժամանակ անց շարունակել է ընտրողների հետ հանդիպումը:

Ձերբակալվածի անձի եւ նրա արարքի դրդապատճառների մասին չի հաղորդվում: