Ճապոնացի նեյրոկենսաբանները սովորել են կանխագուշակել երազների վիզուալ բովանդակությունը` ֆունկցիոնալ տոմոգրաֆիայի տվյալների հիման վրա, գրում է  «NatureNews»-ը:

Կամավորները մտել են տոմոգրաֆիայի մեջ, որտեղ էլ պետք է քնեին: Հնեց որ նրանց ուղեղում սկսվել է երազի համար բնութագրական էլեկտրոնային ակտիվությունը, եւ նրանց արթնացրել են եւ հարցրել երազի բովանդակության մասին:

Մասնակիցների վերբալ հաղորդումներից գիտնականները 20 կարեւոր բառ են առանձնացրել, որոնք նրանց երազներում առավել շատ են հանդիպել: Հետո կամավորներին ներկայացրել են համապատասխան պատկերներն արդեն իրականում: Արդյունքում, հետազոտողները սովորել են ուղեղի էլեկտրոնային ակտիվության հիման վրա գուշակել այն կերպարները, որոնք կամավորները տեսնում են երազի ժամանակ: