Երկու բրիտանացիների հաջողվել է գործարկել անցյալ դարի 60-ականներին ստեղծված համակարգիչը: Խոշոր չափերի` 6X6,5մ, ԷՀՄ-ն կյանքի վերադարձնելու համար ինժեներներ Ռոջեր Հոլմսից եւ Ռոդ Բրաունից ինը տարի է պահանջվել:
Հոլմսի խոսքով` տվյալ համակարգի նշանակությունն այն է, որ այն թույլ է տալիս զուգահեռ անցկացնել ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Լոնդոնի համալսարանի կողմից 1962թ-ին 400 հազ. դոլարով ձեռք բերված մեքենայի հիմնական խնդիրը քննությունների արդյունքների մշակումն էր: Բացի այդ, համակարգիչը տպագրել է նաեւ ատեստատները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իր դարն ապրելուց հետո, ԷՀՄ-ն վաճառվել է ուսանողների խմբին, իսկ հետո հայտնվել երկու ինժեներների մոտ:





























