Ավստրալիայի Թասմանիա նահանգում գործարարը պատրաստվում է տեղի դիահերձարանը վերածել անսովոր մոթելի: Ծրագրի համաձայն, դիահերձման սենյակն ու սառնարանները կվերածվեն հյուրանոցային համարների:

Հեյդեն Փիրսը իր հյուրանոցի համար շենք է վերցրել, որն արդեն 10 տարի չի օգտագործվում, իսկ նախկինում եղել է հոգեբուժարանին պատկանող դիահերձարանը, հաղորդում է ABC News-ը:

«Չեմ կարծում, որ աշխարհում որեւէ տեղ գոյություն ունի դիահերձարան, որտեղ հնարավոր լինի գիշերել»,- ասել է գործարարը: Փիրսը նաեւ նշել է, որ հյուրանոցի մթնոլորտը կլինի 1950-ականների դիահերձարանների ոճով: