Ադրբեջանում մտադիր են խստացնել  չարտոնված ակցիաներին մասնակցելու համար տուգանքները: Ինչպես հաղորդում է «vesti.az»-ը,  նախատեսվող օրենսդրական փոփոխություններով, չարտոնված ակցիաների մասնակիցների կողմից քաղաքացիների իարվունքներին եւ օրինական շահերին հասցված վնասի համար նախատեսվում է 5000 -8000 մանաթ տուգանք` ներկայիս 300 մանաթի փոխարեն:

Նույն չափի` 5000 -8000 մանաթ (ներկայիս 100-500 մանաթի փոխարեն)  տուգանք է նախատեսվում նաեւ չարտոնված ակցիայի այն մասնակիցների համար, ովքեր միջոցառմանը կմասնակցեն հրազենով կամ սառը զենքով:

Օրենսդրական փոփոխությունները կքննարկվեն խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 23-ին:  Նման մեթոդներով Ադրբեջանը պատրաստվում է երկրում զարգացնել ժողովրդավարությունը: