Բրազիլիայում ուղեւորատար ավտոբուսը ընկել է ձերը. զոհվել է 11, վիրավորվել` 6 մարդ:
Դաշնային ոստիկանության տվյալներով, վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին Գուապիմիր բնակավայրի մոտ` Ռիո-դե-Ժանեյրոյից 60 կմ հեռավորության վրա: Ավտոբուսը, որում ամենաքիչը 29 մարդ է եղել, Ռիոյից Թերեզոպոլիս էր մեկնել: Վթարը լեռանային վայրում է տեղի ունեցել, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վարորդը կտրուկ ոլորանի վրա կորցնել է մեքենայի կառավարումը: Ավտոբուսը շարժվել է լանջի ուղղությամբ, ջարդել է ցանկապատը եւ ընկել ձորը: Տեղական ոստիկանները վթարի հիմնական պատճառ են համարում ավտոբուսի արգելակների համակարգի խափանումը: Վթարի վայրում փրկարարական աշխատանքներ են կատարվում:



























