Թայվանի հարավում գտնվող  հիվանդանոցում հրդեհ է տեղի ունեցել, զոհվել է 12 մարդ, եւս 60-ը տուժել են:

Agence France-Presse-ի տվյալներով, հրդեհը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի վաղ առավոտյան Թայվանի հիվանդանոցում` երկար ժամանակով պահվող հիվանդների բաժանմունքում: Հիվանդանոցից հարյուրից ավելի մարդու են տարհանել:

Հրդեջ ծառայության աշխատակիցները ենթադրում են, որ բռնկումը կարող էր սկսվել հինգհարկանի շինության երկրորդ հարկում գտնվող հիվանդանոցում: Բռնկման պատճառն առայժմ անհայտ է, գրում է lenta.ru-ն: Տուժածներին օգնություն ցույց տալու համար տեղափոխել են մոտակա հիվանդանոց: