Թուրքական Aydinlik պարբերականը հրապարակել է տեղեկություն, ըստ որի, հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ տեղի է ունեցել լարված հեռախոսազրույց:

Թուրքական պարբերականը նշում է, թե խոսակցության մի հատվածում Էրդողանն ուղղակի անջատել է հեռախոսը.

Պուտին. Եթե նույնիսկ մեկ զինվոր Սիրիա մտնի, կընկալենք, որ նրանք մտել են Մոսկվա:

Էրդողան. Դա սպառնալիք է, չենք կարող ընդունել:

Պուտին. Ինչպես ուզում եք, այնպես էլ ընդունեք:

Նշվում է, որ հենց այս հատվածում Էրդողանն անջատել է հեռախոսը, սակայն պաղեստինյան աղբյուրները հակառակն են պնդում՝ նշելով, թե Պուտինն է անջատել հեռախոսը:

Հիշեցնենք, որ այս ենթադրյալ հեռախոսազրույցից մեկ օր անց Պուտինը հետաձգեց իր այցը Թուրքիա, իսկ օրեր անց տեղի ունեցավ Մոսկվա-Դամասկոս մարդատար օդանավի հետ կապված դեպքը: