Չինական Խուբեյ նահանգում ամմիակի արտահոսքի պատճառով 3 հարյուր մարդ տարբեր աստիճանի ծանրության թունավորում են ստացել: Միջադեպը տեղի է ունեցել նահանգի` խմելու ջրի խոշորագույն ջրամբարի` Խունխու լճի տարածքում գտնվող «Ձյան» տնտեսություններից մեկում :
Ձեռնարկությունում սառեցման համակարգերի աշխատանքի համար օգտագործվող ամմիակի մեծ քանակությամբ արտահոսքի մասին տագնապը ոստիկանները ստացել են հոկտեմբերի 22-ի երեկոյան: Դեպքի վայր են անմիջապես ժամանել հրշեջ խմբեր, բժիշկներ եւ տեղական իշխանության ներկայացուցիչներ: Անմիջապես տարահանվել են ձեռնարկության աշխատակիցները, միջադեպի տարածքը շրջափակվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Պարբերականի տվյալներով, ամոնիակով թունավորման նախանշաններ հայտնաբերվել են 3 հարյուր մարդու մոտ, որոնցից մոտ հարյուրը հոսպիտալացվել են: Տուժածներից մի քանիսը կոմայի մեջ են:


























