Արեգակի վրա այս առավոտ վերջին կես տարում ռենտգենյան ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել, սակայն այն Երկրում մագնիսական փոթորիկ չի առաջացրել:
ԱՄՆ-ի օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտման ազգային վարչության տիեզերական եղանակի կանխատեսման կետրոնի հաղորդմամբ` ժամը 03.17-ին (երեւանյանով`07.17) Արեգակի վրա ռենտգենյան X1.8 դասի բռնկում է եղել:
X դասի պայթյուն վերջին ագամ գրանցվել էր հուլիսի 12-ին:
Չնայած բռնկումը բավական հզոր էր, գիտնականները մագնիսական փոթորիկներ չեն կանխատեսում:
Այս պահին Արեգակը գտնվում է ակտիվության 11-ամյա շրջափուլի առավելագույն փուլում: Սակայն լուսատուն այնքան հանգիստ վարք է դրսեւորում, որ գիտնականները խոսում են դրա նոր «սառցային ժամանակաշրջանի» մասին:




























