Հայաստանի Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հոկտեմբերի 23-ի առավոտյան հրդեհ է բռնկվել:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին  հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արշակունյաց 2 հասցեում գտնվող հիվանդանոցում հրդեհի բռնկման մասին հաղորդագրությունը ստացվել է  Հայաստանի ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 11:26-ին: Դեպքի վայր են ուղարկվել  երկու մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով, այրվել է 10 քառ. մետր օժանդակ տարածք: Տարածքում գտնվող մարդիկ տարահանվել են: Ներկայումս հակահրդեհային աշխատանքները շարունակվում  են:

Հրդեհի պատճառները հայտնի կդառնան ավելի ուշ: