Այսօր` հոկտեմբերի 23-ի առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դադարեցրել է «Արմավիա» ընկերության թռիչքների սպասարկումը:

Օդանավակայանի մամուլի ծառայության փոխանցմամբ, ազգային ավիափոխադրողը գերազանցել է «Զվարթնոցին» ունեցած պարտքի թույլատրելի չափը:

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում «Զվարթնոցը» մի քանի անգամ դադարեցրել էր սպասարկումը` 3 մլն դոլարը գերազանցող պարտքի պատճառով:

Հիշեցնենք, «Արմավիայի» եւ «Արմենիա միջազգային օդանավակայանների» (որին պատկանում է «Զվարթնոց» օդանավակայանը) հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել: