Սանկտ Պերետբուրգում ոստիկանների վրա հարձակման ժամանակ տղամարդ է գնդակահարվել, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Life News-ի տվյալներով, զոհվածի անունը Աֆղան Ռասուլով է: Նա եղել է «Կիշ-Միշ» ռեստորանային ցանցի ղեկավարը:
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ոստիկանություն է զանգահարել 31-ամյա մի կին, ով հայտնել է, որ անծանոթ տղամարդը իրեն քարշ է տվել Տավիչյան փողոցի տներից մեկը, բռնաբարել է եւ շարունակում է փակի տակ պահել: Նշված հասցեով ջոկատ է ուղարկվել:
Միջացքում ոստիկանները հանդիպել են Աֆղան Ռասուլովին (հետագայում պարզվել է, որ նա բռնացողի եղբայրն է): Գործարարը կրակ է բացել վնասվածքային զենքից, մեկ ոստիկան վիրավորվել է: Պատասխան կրակից տղամարդը սպանվել է, հաղորդում է «Լենտա.ru»-ն:
Այնուհետեւ բնակարանի դուռը բացվել է, որի ետեւում հայտնաբերվել է Ռասուլովի եղբայրը եւ բռնության ենթարկված կինը:
Խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության ապացույցներ եւ բույսերի տեսակներ, որոնք հավանաբար թմրեցուցիչ են եղել:





























