Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, «Գուգարքի» անտառտնտեսության մասնաճյուղից ոստիկանության Գուգարքի բաժին գրությամբ ստացվել են անտառխախտման արձանագրություններ, որ նույն անտառտնտեսության «Եղեգնուտի» անտառպետության թիվ 3 եւ թիվ 4 պահաբաժիններում   կատարված ստուգմամբ հոկտեմբերի 12-ին հայտնաբերվել է  անհայտ անձանց կողմից ապօրինի հատված   տարբեր տեսակի եւ տրամաչափի ծառերի 11 կոճղ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անտառպետության թիվ 4 պահաբաժնի տարածքից 1990 թ. ծնված  Արտուր Պ.-ն  հոկտեմբերի 10-ին ձեռնասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տեսակի 7 ծառ, մի մասն իրեն պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է տան բակ, իսկ մնացածը հոկտեմբերի 22-ին, ժամը 17.25-ի սահմաններում, տեղափոխելիս Փամբակ գյուղի վարչական տարածքում ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է քննություն: