Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, Երեւան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին  «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 18.00-ին, վարորդը`  1959 թ. ծնված Հարություն  Տոներյանը, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: