Հայկական ընտանիքներում կանայք ամուսինների կողմից շատ հաճախ ենթարկվում են սեռական շահագործման: Նրանք չեն ցանկանում ամուսնու պահանջած հաճախականությամբ սեռական հարաբերություներ ունենալ, սակայն ամուսինները նրանց պարտադրում են: Այս մասին «Կանանց  նկատմամբ ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում» համաժողովին ասաց կենտրոնի իրավաբան Աստղիկ Կարապետյանը եւ ավելացրեց, որ արդյունքում կանայք ենթարկում են միաժամանակ հոգեբանական, սեռական եւ ֆիզիկական բռնության:

Աստղիկ Կարապետյանը նշեց նաեւ, որ շատ հաճախ կանայք ենթարկվում են նաեւ տնտեսական բռնության: «Կինը աշխատում է, իսկ ամուսինը եւ սկեսուրը սպասում են, որ նա աշխատավարձը ստանա եւ բերի մինչեւ վերջին լուման բերի տա ամուսնուն կամ սկեսուրին: Հոգեբանական բռնության ընթացքում էլ հիմնականում ենթարկվում են անհիմն խանդի: Հայհոյանքների միջոցով վիրավորում եւ հայհոյում են նրանց ծնողներին: Պահանջում են, որ հեռախոսզանգերին չպատասխանի, պատշգամբից չնայեն, երեխային դպրոց կամ մանկապարտեզ չտանեն, աջ ու ձախ չնայեն եւ այլն եւ այլն: Իսկ ֆիզիկական բռնութայան ժամանակ ծեծում են: Ունեցել ենք դեպք, երբ հարսը բռնության է ենթարկվել, թե ամուսնու, թե սկեսուրի, թե սկեսրայրի կողմից»,- մանրամասնեց Աստղիկ Կարապետյանը: