«Ռենովա» խմբի հիմնադիր եւ ԱԱՌ կոնսորցիումի անդամ Վիտոր Վեքսելբերգի ունեցվածքն աճել է 1,5 միլիարդ դոլարով եւ հասել 18 միլիարդի` «Ռոսնեֆթի» եւ ՏՆԿ-BP-ի շնորհիվ: Այժմ Վեքսելբերգը կհամարվի Ռուսաստանի ամենահարուստ մարդը:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այժմ Վեքսելբերգը ավելի քան 700 միլիոնով գերազանցում է նախկին առաջատարին` Ալիշեր Ուսմանովին, ով ցուցակը գլխավորում էր մարտի 5-ից:
Վիքսելբերգի կարողության աճի ֆոնին Ուսմանովի կարողությունը նվազել է 1 միլիարդով` ՄեգաՖոնի» նկատմամբ պահանջարկի նվազման հետեւանքով, նշում է «Վեստի.ru»-ն:




























