Լյուիսների ընտանիքի կողմից երկար ժամանակ իբրեւ դռան հենք գործածվող քարը, պարզվում է, հազվագյուտ երկնաքար է`  4,5 տրլն տարեկան: Ընտանիքը որոշել է մետաղորսիչով ստուգել երկար ժամանակ դռան մոտ դրված սալաքարը: Այն անգամ կանաչ էր ներկվել, քանի որ միաժամանակ ծաղկանոցի զարդի դեր էր կատարում: Պարզվել է, քարը երկար ճանապարհ է անցել:

15 կգ-անոց քարը Թազուելեի  (Թենեսի նահանգ) մարգագետիններից մեկում 1930-ականներին գտել էր տիկին Լյուիսի պապը` Թիլմոն Բրուքսը: Երբ Ջորջ Լյուիսը մոտեցրել է մետաղորսիչը, սլաքը տեղաշարժվել է:

Ամուսինները քարը փորձաքննության են տարել Կենտուկիի Արեւելյան համալսարանի ֆիզիկայի եւ աստղագիտության ամբիոն, որտեղ պարզել են, որ օյեկտը, հնարավոր է,  Թազուելեում  1853թ. հայտնաբերված հայտնի երկնաքարի մասն է:

Համալսարանը զույգից գնել է քարը եւ ցուցադրել գիտական ցուցահանդեսում, գրում է NEWSru.com-ը: Ջերի Կուկի խոսքով`համալսարանը չի պատրաստվում թաքցնել երկնաքարը:

 Ընդհակառակը, երեխաներին հնարավորություն կտրվի ձեռք տալ եւ բարձրացնել այն, քանի որ գիտության հանդեպ երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնելը գիտնականների աշխատանքի մի մասն է: Ըստ դպրոցի քարտուղարի` նա տեսել է, թե որքան ոգեւորված են եղել երկնաքարը դիտելու եկաած երեխաները: