Նոր անձնակազմով «Սոյուզ ՏՄԱ-06Մ» տիեզերանովով հրթիռակիր «Սոյուզ-ՖԳ»-ն բաց է թողնվել Բայկոնուրի 31-րդ մեկնարկային տիեզերակայանից:

«Սոյուզ ՏՄԱ-06Մ»-ի եւ ՄՏԿ-ի ծայրակցումը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 25-ին, ավտոմատ ռեժիմով:

Նախանական շրջանում նոր անձնակազմի թռիչքը նախատեսոված էր հոկտեմբերի 15-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով որոշում է կայացվել  մեկնարկը հետաձգել, գրում է «Ռոսբալտը»:

Նոր անձակազմը, որի մեջ մտնում են Օլեգ Նովիցկին, Եվգենիա Տարելկինան եւ NASA-ի  աստղագնաց  Քեւին Ֆորդը, Միջազգային տիեզերակայանում կիրականացնեն գիտական 40 փորձարկումներ եւ կընդունեն մի քանի տիեզերական «բեռնատարներ»: Բացի այդ, 3 տիեզերագնացները խոստացել են տիեզերքից բլոգ վարել: Ամերիկյան տիեզերագնացը զբաղվում է լուսնկարչությամբ եւ ազատ ժամանակ խոստանում է լուսանկարել երկիրը եւ լուսանկարները տեղադրել ինտերնետում, հաղորդում է ՆՏՎ-ն:

Անձնակազմը որպես դրական անվանում ընտրել է Կազբեկ լեռան անունը, իսկ որպես թալիսման ընտրել է փոքրիկ խաղալիք գետաձիուկին, որին իրենց հետ նավ են վերցրել  անկշռության կոմնորոշման համար: Փոխարինողներին կայանում կդիմավորեն ռուս Յուրի Մալենչեկոն, ամերիկացի Սունիտա Ուիլյամսը եւ ճապոնացի Ակիհիկո Հոշիդեն: հոշիդեի համար նոր անձնակազմը 32 ձուկ է տանում, որոնք փորձարկման կենթարկվեն: Բացի այդ կայան է  ուղարկվել նաեւ կոմպակտ էլեկտրադաշնամուր: