Նիգերիայում ձերբակալվել է Նիդեռլանդների դրոշով ռուսական Myre Seadiver նավը: Ըստ տեղական լրատվամիջոցների` ձերբակալվել են 9 ծովայիններ: Reuters-ը հայտնում է ռուս 15 ծովայինների ձերբակալման մասին` ապօրինի զենք տեղափոխելու  կասկածանքով: 

Ինչպես պատմել է ռազմածովային ուժերի ներկայացուցիչը, նավում հայտնաբերվել է մոտ հինգ հազար միավոր զինամթերք եւ ԱԿ-47 14 ինքնաձիգ, ինչպես նաեւ 3,5 հազար փամփուշտներ: Նավը մտել է տարածքային ջրեր` համապատասխան ծանուցում չտալով, այդ պատճառով էլ կալանվել է, հայտնում է KM.RU-ն:

Զենքի ապօրինի  վաճառքն  արդիական խնդիր է Նիգերիայում: Զենքի պահանջարկ ունեն «Բոքո հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայիններիը,  որոնք գործում են երկրի հյուսիսում, ինչպես նաեւ  մարդկանց առեւտրով զբաղվողները եւ  հանցախմբերի անդամները: Երբեմն Նիգերիայով զենք են  տեղափոխում նաեւ Արեւմտյան Աֆրիկայի այլ երկրներ: