Նիցցայում դատարանի առաջ կկանգնեն 20 մեղադրյալներ` կեղծ փողերի առքուվաճառքի, կավատության կամ փողերի լվացման համար: Այս մասին գրում է ֆրանսիական «Nice-Matin»-ը:

Նրանց «օրենքով գող» են անվանում: Ռուսական  լրատվամիջոցները այս արտահայտությունն օգտագործում են, որպես մաֆիայի հոմանիշ: 2011 թ-ին ռուսական կայքերից մեկը  հոդված է տպագրել «Նախկին ԽՍՀՄ-ի մաֆիան նվաճում է Ֆրանսիան» վերնագրով: Խոսքը վերաբերում էր Ֆրանսիայի մի քանի քաղաքներում գործող «Օրենքով գողերին»: «Նիցցան աչքի է ընկել առավել, քան Մարսելը» հոդվածում  խոսվում է  չեչեն Աբդուլա Էրզանուկաեւի եւ հայ Էդուարդ Մարգարյանի սպանության մասին, ովքեր համարվել են կլանի պարագլուխներ:

Ի՞նչ կապ ունի  այս ամենը Նիցցայում երկուշաբթի օրը մեկնարկած  կեղծ փողերի, կավատության կամ փողերի լվացման դատի հետ: Մեղադրյալներից ոմանք` սկսած ազատ բռնցքամարտի  նախկին չեմպիոն Միհրդատ Ասատրյանից, լավ ճանաչում էին երկու զոհերին:  Կեղծ փողերի մշակման ցանցը տարածվել էր ընդհուպ մինչեւ լիոնյան շրջան, Բելգիա, Գերմանիա եւ առավել հեռու:  Մեղադրանքի համաձայն, հայկական հանցախումբը կեղծ փողերի շրջանառությունը կազմակերպել է Նիցցայից: Այցելուների հետ հապը, որպես կանոն, հայերի հետ իրականացվում էր որդու` Մենտոնում գտնվող ձեռնարկության մենեջերի միջոցով: Շրջանառությունը ներառում էր տասնյակ  հազարավոր եվրոներ:

Շատ դեպքերում այս գործընթացը պատմության մեջ կմտնի որպես նախկին խորհրդային բլոկի  մաֆիայի նկատմամբ «ամենամեծ» գորընթացը Լազուրե ափում, անգամ Ֆրանսիայի մակարդակով, եթե դատապաշտպաններին չհաջողվի մեղմացնել մեղադրանքը: