Պատգամավոր Իլյա Պոնոմարյովի օգնական Լեոնիդ Ռազվոզժաեւին մեղադրանք է ներկայացվել զանվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Քրեական գործը, որի գործող անձը հանդիսանում է Ռազվոզժաեւը, հարուցվել է ՆՏՎ հեռուստաընկերության եթերով ցուցադրված «Բողոքի անատմիա-2» ֆիլմի հիմա վրա: Զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող այլ կասկածյալների թվում են «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը եւ նրա օգնական Կոնստանին Լեբեդեւը, հաղորդում է BFM.RU-ն:
Քննչական կոմիտեն նաեւ նշում է, որ հոկտեմբերի 26-ին Ուդալցովը եւ նրա իրավապաշտպան Վիոլետտա Վոլկովան հրավիրվել են` մեղադրանք առաջադրելու համար: Ընդդիմադիրը հոկտեմբերի 17-ին ցուցմունքից հետո ստորագրությամբ ազատ է արձակվել:
Նախօրեին ՌԴ ՔԿ-ն սկսել է ստուգել Ռազվոզժաեւի այն հայտարարությունը, ըստ որի մինչեւ կալանավորումը երկու օր շարունակ նրան կտտանքների են ենթարկել:





























