Չեխիայի Հանրապետության Պառլամենտի արտաքին գործերի, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեն այսօր` 2012թ. հոկտեմբերի 23-ին, կոմիտեի նախագահ Յոզեֆ Րեգեցի նախագահությամբ միաձայն ընդունել է սենատոր Յարոմի Շտետինայի հեղինակած բանաձեւը, որով այն իր խորը մտահոգությունն ու ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի նախագահի կողմից Հունգարիայում դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ:
Բանաձեւում մասնավորապես ասվում է. «Կոմիտեն իր խորը մտահոգությունն ու ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ադրբեջանի նախագահն իր որոշմամբ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով Եվրոպական միության անդամ պետության դատարանը դատապարտել էր սպանության համար; համարում է այդ որոշումը, որպես խորհրդանշական քայլ, կարող է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում լարվածության հետագա շիկացմանը, ինչպես նաեւ մտահոգված է, որ այս որոշումը խոչընդոտելու է հակամարտությունից տուժած հասարակությունների հաշտեցման գործընթացին եւ վտանգի տակ է դնում տարածաշրջանում միջանձնային շփումների խաղաղ զարգացման ապագա հնարավորությունը, հանձնարարում է, որպեսզի Կոմիտեի նախագահ սենատոր Յոզեֆ Ռեգեցը սույն բանաձեւի մասին տեղեկացնի Սենատի նախագահին»:





























