«Ոսկե Ծիրանը» որպես Արեւելյան գործընկերության շրջանակներում կինոփառատոնների միջեւ կապերի ամրապնդման ծրագրի մասնակից, երկու ֆիլմ կներկայացնի Կիեւում անցկացվող «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնում: Այն մեկնարկել է հոկտեմբերի 20-ին:

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի «Ֆիլմ առանց սահմանների» ենթածրագրի շրջանակում հոկտեմբերի 25-26-ին կցուցադրվեն Միկի Վարդանյանի (պրոդյուսեր, հեղինակ, սցենարիստ) եւ Արմինե Անդայի (գլխավոր հերոսուհի) «Ժաննան եւ ձայները», ինչպես նաեւ Միքայել Պողոսյանի (պրոդյուսեր, դերասան) «Եթե բոլորը…» ֆիլմերը:

Մամուլի ասուլիսում «Ոսկե Ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը կներկայացնեն «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը: Հ. Խաչատրյանը հանդիսանում է նաեւ «Մոլոդիստ» կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ:

Այնուհետեւ «Ոսկե Ծիրանը» կլինի Մինսկում անցկացվող «Լիստոպադ» միջազգային 19-րդ կինոփառատոնի հյուրը: