Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարությունն օտար երկրներում իր դիվանագետներին զգուշացրել է ձեռնպահ մնալ 100 դոլարը գերազանցող ոչ ցանկալի նվերներից: Այս մասին  հոկտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ամր Ռաշիդը:

 Նա տեղեկացրել է, որ  նման ծանուցում ուղարկվել է բոլոր դեսպանատներին, հյուպատոսարաններին եւ Եգիպտոսում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, ինչպես նաեւ օտարերկյա եգիպտական դիվանագիտական լիազորություններին:

Դիվանագետի խոսքով, եթե եգիպտացի դիվանագետին տրվող նվերի արժեքը  գերազանցի  նշված արժեքը, ապա  «հարգանքի այդ նշանը»  կփոխանցվի պետական գանձարան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

ԱԳՆ-ի հրամանը տարածվում է եգիպտական բոլոր պաշտոնյաների վրա, ովքեր աշխատում են դիվանագիտական ծառայությունում` անկախ զբաղեցրած պաշտոնից եւ դիրքից: Հաշվի չի առնվում  եւ այն հանգամանքները, թե արդյոք նվերը ստացվել է եգիպտական պատվիրակության  արտասահմանյան այցի, թե Եգիպտոսում օտարերկրյա ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: