Սիրիահայերի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «Սիրիական ավիաուղիներ»  ընկերության ինքնաթիռը Հայաստանից կթռչի հոկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  «Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը:

Ըստ նրա` նախաձեռնությունը մտադիր է ամեն շաբաթ մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիա: «Մենք ընտրել ենք «Սիրիական ավիաուղիները», որն ամեն շաբաթ Երեւան-Հալեպ չվերթ է իրականացնում: Չվերթն իրականացվում է Իրանի եւ Իրաքի օդային տարածքով»,- նշել է Գալստյանը:

Ինքնաթիռը 45 տ մարդասիրական  օգնություն է տեղափոխում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Սիրիայի համար, ինչի պատճառով «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունը  Հալեպ-Երեւան չվերթներն իրականացնում է Իրանի եւ Իրաքի օդային տարածքով: