Արմատական «Թալիբան» շարժման բարձրաստիճան հրամանատարներից մեկին՝ մոլլա Աբդուռահմանին կալանավորել են Աֆղանստանի հյուսիսում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

«Մոլլա Աբդուռահմանը պատասխանատու է Քունդուզ, Թահար եւ Բադահշան նահանգներում անվտանգության բացակայության համար: Նա կոչ է արել գրոհայիններին ճանապարհային ականներ տեղադրել եւ հարձակումներ գործել աֆղան պաշտոնյաների դեմ»,-ասել է Քունդուզի ոստիկանության ներկայացուցիչ Սեյիդ Սարվար Հուսեյնը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, Աբդուռահմանը բռնվել է ՆԱՏՕ-ի եւ Աֆղանստանի անվտանգության ուժերի համատեղ գործողություն արդյունքում: