Հայաստանի մայրաքաղաք Երեւանը հայտնվել է աշխարհի ամենաարագ մահացող 28 քաղաքների ցանկում, որը կազմվել է ՄԱԿ-ի՝ քաղաքների վիճակի մասին զեկույցի հիման վրա: Այդ ցուցակում Երեւանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը: Աշխարհի մայրաքաղաքներից այդ ցանկում են նաեւ Հռոմը, Բուխարեստը, Բուդապեշտը, Պրահան, Հավանան եւ Թբիլիսին:

Ցուցակի 28 երկրներից 11-ը ռուսական քաղաքներ են, այդ թվում՝ Սանկտ-Պետերբուրգը, 5-ը՝ ուկրաինական, 3-ը՝  իտալական, երկուսը՝ հարավկորեական մեգապոլիսներ եւ մեկական քաղաքներ Հունգարիայում, Վրաստանում, Լիբերիայում, Ռումինիայում, Չեխիայում Հայաստանում եւ Կուբայում:

Քաղաքների վարկանիշը կազմելու համար վերցվել են ավելի քան 750 հազար բնակիչ ունեցող քաղաքների 1990-2010 թվականների տվյալները: Բացի այդ, օգտագործվել է այդ քաղաքների բնակչության թվի կանխատեսումը 2025 թվականի համար:

Ըստ այդմ, աշխարհի ամենաարագ մահացող քաղաքը ռուսական Նիժնի Նովգորոդն է:, որը 2025 թվականին կկորցնի 1990 թվականին ունեցած իր բնակչության 12 տոկոսը:

Աշխարհի ամենաարագ բարգավաճող 30 քաղաքների վարկանիշում ռուսական քաղաքներից հայտնվել է միայն Մոսկվան: