Հայաստանում կա աշխատանքի տեղավորման մոտավորապես 20-25 գործակալություն: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Դրանցից «ամենաաշխույժներին», օրինակ` «Շանս» կադրային կենտրոնին, դիմում է ամսական 200 մարդ, որոնցից աշխատանք է գտնում 20-30 հոգի:
«Ալֆա»-ին ամսական 100 անձ է դիմում, որի 20 տոկոսն է գտնում աշխատանք: «Վեներա»-ում ամսական գրանցվում ` 40, աշխատում` 4 մարդ: «Ակսեպտ» կենտրոն դիմում է ամսական 20-30 մարդ, գրանցվում` 7-12, աշխատանք գտնում` 6-7 հոգի»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























