Գերմանիայում լեհաստանցի կողոպտիչները հանգուցյալներ տեղափոխող մեքենա են առեւանգել: Հայտնաբերելով, որ ֆուրգոնում հանգուցյալներ կան, գողերը նրանց թողել են անտառում, որտեղ էլ հոկտեմբերի 23-ին նրանց հայտնաբերել են իրավապահները:
Առեւանգումը տեղի էր ունեցել դեռեւս նախորդ շաբաթ: Մի գիշերվա ընթացքում անհետացել էին միանգամից 3 ֆուրգոններ։
Դրանցից մեկը պատկանում էր թաղման բյուրոյին: Մեքենայում 12 դագաղ է եղել: Լեհաստանի արեւմուտքում գտնվող Պոզնան քաղաքի ոստիկանությունը դագաղները հայտնաբերել է միայն հոկտեմբերի 23-ին: Ֆուրգոնը գտնվել էր մեկ օր առաջ: Դիակները կտեղափոխվեն Պոզնանի դատաբժշկական կենտրոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանությունը կասկածում է 5 տղամարդկանց: Սկզբում ձերբակալել են 2 երիտասարդի, որոնք նախկինում էլ են դատված եղել: Հոկտեմբերի 23-ին ձերբակալվել է նաեւ երրորդ կասկածյալը: Մյուս 2-ը փախած են:



























