Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, չինացի գրող Մո Յանը իր գրքերով կարող է տարեկան 30 միլիոն դոլար վաստակել: Նման կանխատեսում է հրապարակել China Daily թերթը:
Մրցանակն ստանալուց մի քանի ժամ անց Մո Յանի ստեղծագործություններն ամբողջությամբ վաճառվել էին ՉԺՀ-ի առցանց խանութներում: Հրատարակչությունն այժմ հազիվ է հասցնում բավարարել նոբելյան դափնեկրի ստեղծագործությունների պատվերները, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Այս տարի Մո Յանի շահույթը կտրուկ կաճի նրա ստեղծագործությունների հավաքածուի` ավելի քան 1 միլիոն օրինակ տպաքանակի հաշվին, որի շնորհիվ նա կարող է վաստակել մինչեւ 11,1 միլիոն դոլար: Սպասվում է նաեւ գրողի 5 նոր ստեղծագործությունների հրատարկումը, որոնք նրան կբերեն 6,3 միլիոն դոլար: Իսկ 2012 թվականի ընդհանուր շահույթը կկազմի 32 միլիոն դոլար:





























