Նախագահ Ջոն Քենեդիի եւ Լինդոն Ջոնսոնի վարչակազմի պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարայի անձնական արխիվը  աճուրդի ժամանակ վաճառվել է ավելի քան մեկ միլիոն դոլարով: Այս գումարը մեծապես գերազանցել է  Sotheby`s աճուրդի տան սպասելիքները:

Գլխավոր իրերը դարձել են գրասենյակի երկու աթոռները, որտեղ խորհրդակցել են Քենեդիի մերձակա խորհրդականները:  Ժակլին Քենեդիի կողմից ստորագրված նամակի հետ միասին  աթոռները վաճառվել են 146,5 հազար  դոլարով: Մամուլի արծաթե թղթապանակը, որի վրա փորագրված  է  Կարիբյան ճգնաժամի տարեթիվը, որը Մակնամարային նվիրել է նախագահ Քենեդին, վաճառվել է  95, 5 հազար դոլարով: Ազատության նախագահական շքանշանը, որով Մակնամարան պարգեւատրվել է 1968 թ-ին, վաճառվել է 34 հազար դոլարով: Պաշտպանության նախարարի պաշտոնում Մակնամարայի նշանակման հրամանագիրը, որը ստորագրվել է Քենեդիի եւ պետքարտուղար Դին Ռասկի կողմից, վաճառվել է 20 հազար դոլարով:

Հավաքածուի վաճառքը, որոնք ներառում են նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ եւ Մակնամարայի անձնական իրերը, նվիրվել է  Կարիբյան ճգնաժամի 50-ամյակին, որն աշխարհը միջուկային պատերազմի սահմանին էր հասցրել:  Մակնամարան  գլխավորել է ԱՄՆ-ի ռազմական նախարարությունը 1961-1968 թթ-ը: Նա նաեւ մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի ԱՄՆ ներքաշվի Վիետնամի դեմ պատերազմի մեջ, որը հետագայում Մակնամարան անվանել է «Հիմար եւ թանկարժեք սխալ»: