2001 թ-ի սեպտեմբերի 11-ի կազմակերպիչներից մեկը ` Խալիդ Շեյխ Մոհամեդը ամեն անգամ դատարան է ներկայանում  վառ շիկակարմիր գույնով ներկված մորուքով: Մոհամեդը արդեն մի քանի տարի շարունակ պահվում է Կուբայի  ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բազայի  բանտում, որտեղ, դատապարտվածներին չի թույլատրվում  օգտագործել մազի ներկ:

Այս փաստը լրագրողների ուշադրությանն է արժանացել: Դատապարտյալներին խոստորեն արգելվում է  մազի ներկ բերել, քանի որ պարունակում է քիմիական թունավոր  նյութեր, մասնավորապես ամոնիակ, որը հնարավոր է օգտագործել պայթուցիկ պատրաստելու համար:

Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիին», Մոհամեդի մորուքի գաղտնիքը բացահայտել է  Պենտագոնի ներկայացուցիչ Տոդ Բրիսիլը: Նա հայտնել է, որ այն ներկելու համար դատապարտյալը օգտագործում է «բնական միջոցներ»` մրգահյութ եւ հատապտուղներ, որոնք տրվում  են դատապարտյալներին նախաճաշի ժամանակ: