Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ներում է շնորհել Վրաստանի առաջին նախագահի որդուն` Ցոտնե Գամսախուրդիային: Ներումը տեղի է ունեցել հոկտեմբերի ն հիման վրա:
Կաթողիկոսը խնդրել է ներում շնորհել դատապարտյալին առողջության վատթարացման հետեւանքով: Բանտում Ցոտնեն հիվանդացել է հեպատիտ C-ով, ինչը լուրջ եւ երկարատեւ բուժում է պահանջում, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
Այս տեղեկատվությունը հաստատել է Ցոտնե Գամսախուրդիայի իրավապաշտպան Քեթի Բեկաուրին:
«Մաեստրո» հեռուստաընկերության տվյալներով` Գամսախուրդիան բանտի տարածքը լքել է հեկտեմբերի 24-ին: Ներկայումս նա արդեն գտնվում է իր հարազատների մոտ:
Վրաստանի առաջին նախագահի որդին 2010 թ-ի ապրիլին 9 տարվա ազատազրկման է դատապարտվել կանխամտածված սպանության փորձի, անօրինական զենք պահելու եւ կրելու մեղադրանքով: ինքը` Գամսախուրդիան հերքում է իր մեղքը, կարծելով, որ քաղաքական հետապնդման զոհ է դարձել : Թբիլիսիի վերաքննիչ դատարանը 2011 թ-ին անփոփոխ է թողել քաղաքային դատարանի դատավճիռը, որը Գամսախուրդիայի պատժաժամկետին եւս 5 տարի է ավելացրել կաշառակերության համար: Արդյունքում Ցոտնեի պատժաժամկետը դարձել է 13 տարի:





























